Ալեն Սիմոնյանը կադրեր է հրապարակել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ հանդիպումից

Աստղիկ Խաչատրյան 14.10.2024 - 22:21
14.10.2024 - 22:21 դիտում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի հետ հանդիպումից հետո։ Տեսանյութին կից նա գրել է․

«Շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ»։

Արդեն հայտնել էինք, որ Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել է։

Նկար
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ