ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 522 դեպք, որից 284-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ

Աննա Կոստանյան 22.09.2020 - 12:55
22.09.2020 - 12:55 դիտում

Սեպտեմբերի 14-20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 522 դեպք, որից 284-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 216 հրդեհի, մեկ փլուզման, մեկ պայթյունի, մեկ ուժեղ քամու, մեկ ջրահեղձման, 11 ինքնասպանության փորձի, 22 օձի հայտնաբերման դեպք, 45 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 132 կենցաղային կանչ. տուժել է 78 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է վեց քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ:

Արձանագրվել է թունավորման 12 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման հինգ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 25 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված հինգ տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ավելի մանրամասն

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ