Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այս մասին տեղեկացնում է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Քննարկվել են մայիսի 27-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն մի շարք օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: