ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Գուրգեն Արսենյանի ներկայացրած հրաժարականի դիմումի վերաբերյալ

Աննա Կոստանյան 6.08.2024 - 16:37
6.08.2024 - 16:37 դիտում

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք,  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի կողմից պատգամավորական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ստացել:

ԱԺ նախագահի հայտարարության մեջ ասված է.

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը 2024 թվականի օգոստոսի 6-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ