ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նիստ։
Այս մասին հայտնել են ԱԺ-ից։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Օրակարգում Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախագիծն է։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեռ չի հայտնել արտահերթ նիստին մասնակցելո՞ւ է, թե ոչ։