Աթենքում Փոքրասիական աղետի և Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի երեկո է կազմակերպվել

21.05.2022 - 12:33 դիտում
Մայիսի 20-ին Աթենքի Կլաֆթմոնոսի հրապարակում՝ Հունաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել Փոքրասիական աղետի և 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո-համերգ:
Միջոցառմանը կոմպոզիտոր Ստեֆանոս Դեկերյանը հույն և հայ երաժիշտներից բաղկացած խմբով (Վասյա Զիլու, Մարիա Կանելոպուլու, Օդիսեաս Զաֆիրոպուլոս, Թեո Լազարու, Լեֆտերիս Խավուցաս, Վահան Գալստյան) համերգով ներկայացրել է հայկական ավանդական և նվագախմբային երաժշտության՝ հայկական ռիթմի և մեղեդու տարրերով, ինչպես նաև Զմյուռնիայի ավանդական, բայց նաև հույն կոմպոզիտորների ժամանակակից երգերի հավաքածու:
Հիշատակի երեկոն տեղի է ունեցել 2022 թվականի Գրքի 25-րդ ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում, որը կազմակերպվում է Գրահրատարակիչների ընկերակցության և գրավաճառների համահունական ֆեդերացիայի կողմից և իրականացվում է Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ:

Մայիսի 20-ին Աթենքի Կլաֆթմոնոսի հրապարակում, Հունաստանում ՀՀ դեսպանության հովանո ներքո տեղի է ունեցել Փոքրասիական աղետի…

Опубликовано Embassy of Armenia in Greece/Πρεσβεία της Αρμενίας στην Ελλάδα Суббота, 21 мая 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ