Ազատազրկված անձինք թաքստոց էին պատրաստել․ ՔԿԾ

4.07.2023 - 20:24 դիտում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, շարունակելով քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերով հնարավոր թաքստոցները հայտնաբերելու աշխատանքները և իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, ս․թ․ հուլիսի 3-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, համատեղ խուզարկություններ են իրականացրել հիմնարկի թոքախտաբանական բաժանմունքում:

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Խուզարկությամբ հիվանդասենյակներից մեկի հատակի տակ հայտնաբերել են ներկառուցված թաքստոց, որտեղ առկա են եղել 1 բջջային հեռախոս, ականջակալ և USB լար:

Քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին կարգապահական տույժի ենթարկելու, ինչպես նաև ներթափանցման ուղիները պարզելու համար նախապատրաստվում են նյութեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ