Ադրբեջանում ավարտվել է արտահերթ նախագահական ընտրության քվեարկությունը

7.02.2024 - 20:05 դիտում

Տեղական ժամանակով ժամը 19:00-ին ավարտվել է Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրության քվեարկությունը: Սկսվել է ձայների հաշվարկի գործընթացը։

Քվեարկությունը մեկնարկել էր ժամը 08:00-ին: Նախնական արդյունքները նախատեսվում է հրապարակել ժամը 21:00-ին:

Ընտրություններին հետևել է մոտ 800 օտարերկրացի և 90 հազար տեղական դիտորդ: Տեղական մամուլից բացի, հավատարմագրված է եղել մոտ 200 օտարերկրացի լրագրող։ Տեղական մամուլն արդեն բարձրաձայնել է ընտրական գործընթացի կոպիտ խախտումների մասին: Առավել տարածված խախտումները եղել է «կարուսելը»՝ միևնույն անձի կրկնաքվեարկությունը տարբեր տեղամասերում: Նկատվել են նաև Ադրբեջանի ԿԸՀ հավատարմագրած դիտորդներին ընտրատեղամասերից հեռացնելու դեպքեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ