Ադրբեջանն Ուկրաինա կուղարկի 7,6 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ օգնության հերթական խմբաքանակները

Աննա Կոստանյան 21.11.2023 - 16:30
21.11.2023 - 16:30 դիտում

Բաքուն Կիևին է ուղարկել մարդասիրական օգնության երկրորդ մասը՝ բաղկացած էլեկտրասարքավորումներից՝ հայտնել են Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունից:

Մարդասիրական բեռի մեջ են մտնում ավելի քան 900 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 18 տրանսֆորմատոր և տրանսֆորմատորային ենթակայաններ:

Նշվում է, որ 23 բեռնատարից բաղկացած ավտոշարասյունն այսօր դուրս է եկել Սումգայիթի արդյունաբերական պարկից:

Իլհամ Ալիևի կարգադրությամբ՝ առաջիկայում նախատեսվում է մարդասիրական օգնության շրջանակում Ուկրաինա ուղարկել 7,6 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ էլեկտրասարքավորումների հերթական խմբաքանակները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ