Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև CAESAR կայանքների մասին պայմանագրի կնքմանը

Աստղիկ Խաչատրյան 18.06.2024 - 19:32
18.06.2024 - 19:32 դիտում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև CAESAR ինքնագնաց հրետանային կայանքների առքուվաճառքի պայմանագրին, Փարիզին մեղադրել «Հարավային Կովկասում սադրիչ գործունեության համար»:

Նշվում է, թե, իբր, նախագահ Էմանուել Մակրոնը «տարածաշրջանի ռազմականացման և աշխարհաքաղաքական ինտրիգների քաղաքականություն է վարում, խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ