Հուլիսի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Բելառուսի Հանրապետություն։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսվում է Հասանովի մասնակցությունը Մինսկում Բելառուսի ազատագրման 80-ամյակին և Անկախության օրվան նվիրված զորահանդեսին, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: