Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորումը հանգեցնում է հումանիտար մեծ աղետի.դեսպան Հովակիմյան

Հրաչ Սահակյան 12.10.2020 - 20:37
12.10.2020 - 20:37 դիտում

Դեսպան Աշոտ Հովակիմյանը հարցազրույց է տվել Չեռնոգորիայի հանրային հեռուստառադիոընկերության առավոտյան ծրագրի ուղիղ եթերում՝ հանգամանալից ներկայացնելով Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա շեշտադրում է կատարել այն փաստի վրա, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի Հանրապետության դեմ ծավալվող ռազմական ագրեսիան մեծ վտանգ է հանդիսանում ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար և նույնիսկ՝ դրա սահմաններից դուրս գտնվող երկրների համար։

Դեսպան Հովակիմյանը նաև ընդգծել է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքային ենթակառուցվածքները, ինչը հանգեցնում է հումանիտար մեծ աղետի։ Նշվել է նաև, որ խաղաղ բնակչության դեմ արգելված կասետային զենքերի օգտագործումը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ