Ադրբեջանի լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել զինծառայողների փոխանակման ենթադրյալ վայրից

Աննա Կոստանյան 13.12.2023 - 15:36
13.12.2023 - 15:36 դիտում

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել ենթադրյալ վայրից, որտեղ քիչ անց տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի զինծառայողների փոխանակումը:

Այսօր հաղորդվել էր, որ դեկտեմբերի 13-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին՝ Իջևանի և Ղազախի շրջանում, տեղի կունենա հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ասել է, որ գերիների փոխանակման պայմանավորվածության հարցում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։

Սպասվում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորի, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինվորի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստան տեղափոխվելիք 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին օկուպացված Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում բերման են ենթարկվել սահմանին։

Ինչ վերաբերում է ազատ արձակվելիք երկու ադրբեջանցուն, ապա նրանք ձերբակալվել էին Սյունիքում: Նրանք Հայաստանի պետական սահմանը հատած զինծառայողներ Ագշին Գաբիլի Բաբիրովն ու Հուսեյն Ահլիմանի Ախունդովն են։ Վերջինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին էր սպանել և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Нет описания.Нет описания.Нет описания.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ