Ադրբեջանի ԶՈՒ-ն վերջին օրերին պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը. ՊԲ ստորաբաժանումները կորուստներ չեն կրել

Աննա Կոստանյան 7.03.2022 - 13:10
7.03.2022 - 13:10 դիտում
Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ողղությամբ, կեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ:
Իրականում նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից, որի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Ադրբեջանական կողմից նշված խախտումների արդյունքում ՊԲ ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ