Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Կուտականի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ

Աստղիկ Խաչատրյան 23.05.2023 - 08:49
23.05.2023 - 08:49 դիտում

Մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ