Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի հայտարարությանը

Աստղիկ Խաչատրյան 19.01.2023 - 19:49
19.01.2023 - 19:49 դիտում

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ափսոսանք հայտնելով Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման կապակցությամբ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի հայտարարության կապակցությամբ:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հայտնել է, որ «չի հասկանում Լաչինի ճանապարհին խաղաղ ցույցերի նկատմամբ նման վերաբերմունքը», և հայտարարել, որ բողոքի ցույցերի անցկացումն Ադրբեջանի քաղաքացիների իրավունքն է և պետք է հարգանքով ընկալվի:

Ավելի վաղ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում նախագահող, Իսլանդիայի արտգործնախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես էր եկել Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարությամբ: Նա կոչ էր արել օպերատիվ կերպով վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ