Ադրբեջանը Ֆրանսիայից ներողություն է ակնկալում․ Հաջիզադե

2.08.2024 - 20:18 դիտում

Բաքուն Փարիզից ներողություն է ակնկալում «Ֆրանս-2» հեռուստաալիքի եթերում հնչած «անընդունելի արտահայտությունների համար»՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն:

Նա ասել է, թե Միջազգային օլիմպիական կոմիտեն արդեն արձագանքել է Ադրբեջանի բողոքի պաշտոնական նամակին և ներողություն խնդրել:

Հաջիզադեն նշել է, թե Ադրբեջանի դեմ իբր զրպարտության արշավ է իրականացվում։

«Այս տեսանկյունից մենք ակնկալում ենք, որ այդ երկիրը ներողություն կխնդրի, քանի որ պատասխանատու կողմը նախևառաջ օլիմպիական խաղերն ընդունող Ֆրանսիան է, և մենք պահանջում ենք, որ Ադրբեջանի դեմ նման քայլեր ապագայում չկրկնվեն»,- ասել է Հաջիզադեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ