Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի կոչը, պայմանը. Արծրուն Հովհաննիսյան

Հրաչ Սահակյան 18.10.2020 - 22:22
18.10.2020 - 22:22 դիտում
Այսօր Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ նշեց՝
«Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի կոչը, պայմանը: Վաղ առավոտվանից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով:
Հյուսիսում հերթական անգամ հարձակման փորձ է կատարվել: Ադրբեջանի զինված ուժերը հետ են շպրտվել՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով:
Նույն ժամանակ հարավային ուղղությամբ, օպերացիոն ընդհանուր ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակողական գործողություններ ծավալել: Մեկ ուղղությամբ, հստակորեն ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել, հետ են շպրտվել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում նաև մեծաքանակ զինամթերք:
20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից 2-ը՝ ՀՀ տարածքում:»
Նկար
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ