Ադրբեջանը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Մնացական Սաֆարյանը։
«Երբ պատասխան լինի, կնշենք»,- ասաց Սաֆարյանը։
Նոյեմբերի 21-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։