Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը որոշել է խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանին, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա նշել է, որ Հայաստանի համար անընդունելի է Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը։
«Դա ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ ագրեսիա է իրականացնում Հայաստանի ու Արցախի դեմ», – ասել է նա` պատասխանելով իսրայելական կողմի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու հարցին։