ԱԱԾ-ում ադրբեջանցի զինծառայողի՝ սահմանը հնարավոր հատելու վերաբերյալ փաստական տվյալներ չկան

Աննա Կոստանյան 10.06.2024 - 16:05
10.06.2024 - 16:05 դիտում

Ազգային անվտանգության ծառայությունում փաստական տվյալներ չկան ադրբեջանցի զինծառայողի կողմից սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ, 1Lurer.am-ի հարցին ի պատասխան՝ նշել են կառույցից և հավելել, որ տեղեկության լինելու դեպքում լրացուցիչ պարզաբանում կներկայացնեն։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է՝ դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական բանակի զինծառայողի անհետացման մասին Նախիջևանի Սադարակի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ