Telegram-ը սկսել է համագործակցել իրավապահ մարմինների հետ ոչ միայն Ֆրանսիայում, այլև՝ տարբեր երկրներում

Փարիզում Պավել Դուրովի ձերբակալությունից հետո Telegram-ը սկսել է համագործակցել իրավապահ մարմինների հետ ոչ միայն Ֆրանսիայում, այլև՝ տարբեր երկրներում։

Այս մասին գրում են  Le Figaro-ն և Liberation-ը: Մասնավորապես՝ ԵՄ-ի անանուն երկիրն արդեն կարողացել է ստանալ իր խնդրանքի պատասխանը մի տելեգրամյան խմբի մասին, որում քննարկվում էր շուրջ հարյուր պատվիրված սպանություն։ Պատասխանի է սպասում նաև Հարավային Կորեայի հարցումը։

Ֆրանսիայում մեսենջերը պատասխանել է ազգային ոստիկանության և ժանդարմերիայի անչափահասների վարչության հարցումներին, ինչպես նաև տրամադրել է տեղեկատվություն, որը թույլ կտա բացահայտել որոշ կասկածյալների, այդ թվում՝ երեխաների դեմ հանցագործությունների վերաբերյալ:

Related posts

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա