Google-ը ՌԴ-ում տուգանվել է ավելի քան 4 միլիարդ ռուբլով

Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանը Google ընկերությանը տուգանել է ավելի քան չորս միլիարդ ռուբլով՝ նախկինում սահմանված տուգանքը չվճարելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը։

Ընկերությունը լրացուցիչ պետք է վճարի ավելի քան չորս միլիարդ ռուբլի Ռուսաստանի Դաշնության բյուջե։

2022 թվականի հուլիսին Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը Google-ին տուգանել էր երկու միլիարդ ռուբլով։ Տուգանքի պատճառ են դարձել անթափանց և կողմնակալ կանոնները՝ հաշիվների արգելափակման և YouTube վիդեոհոսթինգի բովանդակության հետ աշխատելու համար: Ծառայությունից պարզաբանել են նաև, որ ընկերությունը պետք է այդ գումարը վճարի տուգանք նշանակող փաստաթղթի ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան