44-օրյա պատերազմի դասալիքների մասով քրեական վարույթները վերաբերում են 12 600 անձի. Փաշինյան

Արցախյան վերջին պատերազմի ժամանակ դասալիքների կամ մարտը լքածների մասով տարբեր թվեր են շրջանառվում: 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ ինչ է զեկուցվել ՀՀ վարչապետին այդ մասին:

Փաշինյանը հարցին պատասխանեց պաշտոնական տեղեկատվությամբ՝ առանց լրացուցիչ մեկնաբանության:

«44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև այլ հանցագործությունների դեպքերով նախաձեռնված բազմաթիվ քրեական վարույթներ վերաբերում են ընդհանուր առմամբ 12 600 անձի:

Քրեական գործերն առնչվում են քաղաքացիների, զինծառայողների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու, հրաման չկատարելու, դասալքության, զորամասը ինքնակամ թողնելու, անդամահատման եղանակով զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու և այլ դեպքերի»,- ասաց նա, ապա պարզաբանեց. «Թե այս թվից քանի՞ մարդ մեղավոր կճանաչվի, որքա՞նն անմեղ կճանաչվի, ո՞ւմ նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, ո՞ւմ նկատմամբ գործը կգնա դատարան՝ այդ հարցին ես չեմ կարող պատասխանել»:

Related posts

Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել

Դատախազության աշխատողի օրվա առթիվ հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է դատախազության տարբերանշանը

Միացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարեն