Flydubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռը առևանգման ազդանշան է տվել ու հետ շրջվել Սաուդյան Արաբիայի երկնքում. Իսրայելը կործանիչներ է օդ բարձրացրել

Flydubai ավիաընկերության՝ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող ինքնաթիռի բորտում, որտեղ գտնվել է 150 ուղևոր, կարճ ժամանակով հնչել է 7700 կոդը, որը մատնանշում է արտակարգ իրավիճակ, իսկ հետո՝ 7500 կոդը, որն օգտագործվում է առևանգման մասին հաղորդելու համար։ Դա տեղի է ունեցել ինքնաթիռի իջնելու և շրջադարձ կատարելու ընթացքում։

Flydubai-ի մեկ այլ չվերթ էլ, որն Աբու Դաբիից ուղևորվում էր Թել Ավիվ, հնարավոր առևանգման սպառնալիքի պատճառով ստիպված է եղել ուղղությունը փոխել դեպի Սաուդյան Արաբիա։ Օդանավը Իսրայելում պետք է վայրէջք կատարեր տեղական ժամանակով 9:30-ին, սակայն Հորդանանի օդային տարածք մտնելուց անմիջապես հետո թեքվել է դեպի Սաուդյան Արաբիա։ Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռում Իսրայելի ավելի քան 100 քաղաքացի կա։

Տեղի ունեցածին արձագանքելով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը կործանիչներ են օդ բարձրացրել, թեև դեպքի հստակ մանրամասները դեռ անհայտ են։ Օդանավը շեղվել է նախանշված երթուղուց ու սկսել պտույտներ գործել Սաուդյան Արաբիայի երկնքում։ Վերգետնյա ծառայությունների հետ կապն ընդհատվել է, իսկ ինքնաթիռը դադարել է ազդանշաններ ուղարկել։ Որոշ տվյալներով՝ օդանավում Իսրայելի մոտ 180 քաղաքացի է գտնվում։

Միջադեպը գրանցվել է ձեռքով կառավարմամբ բարձրությունըն իջեցնելու ընթացքում, որից հետո ինքնաթիռը կտրուկ հետ է շրջվել (180 աստիճանով)։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ պայմաններում է սա տեղի ունեցել, և արդյոք անձնակազմը առևանգման ազդանշանը փոխանցել է իրական սպառնալիքի՞, թե՞ այլ պատճառով։

Related posts

Իռլանդիայի կարգավորող մարմինը սկսել է հեռարձակման ծառայությունների նոր ռազմավարության վերաբերյալ հանրային խորհրդակցություն

Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև արդյունաբերական ավանների բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները