BOLD LLC ընկերությունում տեղի է ունեցել Հայաստանից 382 անձի տվյալների արտահոսք. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ BOLD LLC (Bold.com-ը հնարավորություն է տալիս ստեղծել ռեզյումեներ) ընկերությունում տեղի է ունեցել տվյալների արտահոսք, որի մասին ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը։
Արտահոսքը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 10-ին, սակայն հայտնաբերվել է միայն 2025 թվականի հուլիսի 12-ին։ Արտահոսած տվյալները ներառում են օգտատերերի կողմից հարթակում ստեղծված և պահված ռեզյումեները։ Ըստ ընկերության տրամադրած տեղեկատվության՝ դրանք ստատիկ ֆայլեր են, որոնք մուտք չեն ապահովում օգտատերերի հաշիվներին կամ մուտքի հավատարմագրերին։
Ռեզյումեների բովանդակությունը կարող է պարունակել ինչպես հիմնական նույնացուցիչներ, այնպես էլ լրացուցիչ անձնական տվյալներ՝ կոնտակտային տվյալներ, աշխատանքային փորձ, կրթություն և այլն։ Ըստ ընկերության նամակի՝ արտահոսած տվյալները վերաբերում են Հայաստանից 382 անձի։
Գործակալությունը խորհուրդ է տալիս վերանայել նշված հարթակում պահվող տեղեկությունները, զգուշանալ հնարավոր ինքնության գողության կամ տվյալների չարաշահման փորձերից։

 

Related posts

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր

Արտակարգ դեպք Անկարայի օդանավակայանում