Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. ՀՀ նախագահը ընդունել է ընկերության փոխնախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ Ջեֆ Բարրին։

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել «Ամազոն» համաշխարհային տեխնոլոգիական հսկայի հետ Հայաստանի համագործակցությունը՝ կարևորելով այն երկրի թվային օրակարգի, բարձր տեխնոլոգիաների զարգացման և նորարարական միջավայրի ձևավորման տեսանկյունից։

Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Բարրին՝ Հայաստանի կատարած այցելության համար և նշել, որ նման բարձր մակարդակի շփումներն կարևոր նշանակություն երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու առումով։

Ջեֆ Բարրն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ երկխոսության հնարավորության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ համագործակցությունն արդեն իսկ ունի շոշափելի արդյունքներ և շարունակաբար զարգանում է։ Նա նշել է, որ Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, կրթական նախաձեռնությունների և նորարարական լուծումների ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կառավարման և հարակից ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև նոր նախաձեռնությունների և նախագծերի մշակման հեռանկարներին, որոնք միտված են նպաստելու Հայաստանի տեխնոլոգիական ներուժի լիարժեք իրացմանը։

Related posts

Հետաձգվել են նույնականացման միջոցներով դրոշմավորման ժամկետները

Վարդան Ղուկասյանի ճեպազրույցն ավագանու արտահերթ նիստից հետո

Ծառայողական պարտականությունները կատարելիս վթարի հետևանքով «Դիլիջան» ազգային պարկի աշխատակից է մահացել