87-ամյա երևանցին ընկել է նկուղը. փրկարարները հասել են օգնության

Հոկտեմբերի 31-ին, ժամը 14:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավարևմտյան Բ2 թաղամասի թիվ 119 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին ընկել է նկուղը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Վ․ Ս․-ին (ծնված 1936 թ․) դուրս են բերել նկուղից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Related posts

Առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, լիարժեք, անկեղծ և ամբողջական համապատասխանությունն է ԵՄ չափանիշներին. Փաշինյան

Կոռեկտության սահմանների մեջ Ձեզ պահեք. բանավեճ ԱԺ-ում

Բացառում եմ. Փաշինյանը՝ 2013 թ. Մաքսային միության ուղղությամբ գնալու որոշման կրկնության մասին