83-ամյա տղամարդը էլեկտրահարելով սպանել է կնոջը

Սեպտեմբերի 5-ին` ժամը 11:40-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան, որտեղ հայտնաբերել է 1932 թ. ծնված տանտիրուհու՝ Եվգենիա Յասոյանի դիակը:

Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09:30-ին, մալուխներով ձեռքի մատները կապելով, կնոջը էլեկտրահարել է 83-ամյա ամուսինը: Նա, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 83-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Related posts

15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Պայթյուն՝ Խաչփառ բնակավայրի գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի