82 տարեկանում մահացել է КВН-ի նախկին հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը

82 տարեկանում մահացել է КВН-ի նախկին հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը։ Այս մասին հաղորդվում է հաղորդման տելեգրամյան ալիքում։ Գրում է Մեդիահաբը։

KVN-ն չի նշել հաղորդավարի մահվան պատճառը։

«Նա եղել և կմնա հավերժ լեգենդ КВН շարժման բոլոր մասնակիցների և միլիոնավոր հեռուստադիտողների համար: 1964 թվականից նա վարում էր КВН հաղորդումը՝ դառնալով հումորի և երգիծանքի խորհրդանիշ Ռուսաստանում և արտերկրում»,- հաղորդում է մամուլի ծառայությունը։

Ապրիլին հաղորդվել էր, որ Մասլյակովը բուժում է անցնում թոքերի չվիրահատվող ուռուցքի պատճառով։ Նշվում է, որ հեռուստահաղորդավարի առողջական խնդիրները սկսվել են այն բանից հետո, երբ նա 2022 թվականին տառապել է կորոնավիրուսով։

1994 թվականին Մասլյակովին շնորհվել է «Ռուսաստանի վաստակավոր արտիստ» կոչում։ 2002 թվականին հեռուստահաղորդավարին շնորհվել է TEFI մրցանակ՝ ռուսական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած անձնական ավանդի համար։ Բացի այդ, նա «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի լիիրավ կրող է։

Related posts

Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցների գործունեությունը

Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները

2026-ի 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվությունը 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 7,9 տոկոսով