68-ամյա բուժառուի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Մտահոգված ենք լուրով, որ ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա բուժառուին ապօրինի տեղադրված հսկիչ-անցագրային կետից առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Միջազգային մարդասիրական պաշտպանության ներքո գտնվող անձի առևանգումը միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում է»,- գրել է Բադալյանը:

Related posts

Սուրեն Պապիկյանը մի խումբ սպաների կոչումներ է շնորհել

Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճել