5 մլն ԱՄՆ դոլարի համագործակցություն Հայաստանում․ Գրիգորյանն ու Փաուերը քննարկել են ՀՀ-ի թվային վերափոխման օրակարգը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը քննարկել են Հայաստանի թվային վերափոխման օրակարգը՝ կարևորելով այդ ուղղությամբ Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը:

Մասնավորապես՝ շեշտվել է թվայնացման կարևորությունը ժողովրդավարության ամրապնդման, մարդկային կապիտալի, տնտեսության և ֆինանսական համակարգի զարգացման, հանրային ինստիտուտների նկատմամբ վստահության ապահովման ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանում հանրային ծառայությունների օպտիմալացման, կիբեռանվտանգության ամրապնդման նպատակով օրենսդրական դաշտի բարելավման, ինչպես նաև ամպային տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքներին:

Սամանթա Փաուերը հայտնել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը «Ամազոն Վեբ Սերվիսիզ» (Amazon Web Services) կազմակերպության հետ 5 մլն ԱՄՆ դոլարի համագործակցություն է մեկնարկում՝ Հայաստանում ամպային ենթակառուցվածքների ներդրման ու կարողությունների զարգացման նպատակով:

Հանդիպմանը հաջորդել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարությունը:

Related posts

Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներխուժում. ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի

Հայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով Տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվել