5 հայ բռնցքամարտիկ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից կվերադառնա մեդալով

5 հայ բռնցքամարտիկ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունից կվերադառնա մեդալով՝ կիսաեզրափակիչ դուրս եկած Էլիդա Քոչարյանին միացան նաև 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը և 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից։

Կիսաեզրափակիչում Գարբոյանն ու Սահակյանը կմրցեն համապատասխանաբար Իռլանդիայի և Անգլիայի ներկայացուցիչների հետ։ Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսլան Ասլիյանի մրցակիցը թուրք Մեհմետ Չինարն է։

Հակոբկոխյանը ուժերը կչափի տանտերերի` Բուլղարիայի ներկայացուցչի հետ, իսկ Էլիդա Քոչարյանի մրցակիցը լատվիացի Աննա Սորոկինան է։

Related posts

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչական ակտի հանցակիցների ողջ շղթան․ Արթուր Հովհաննիսյան

Իլոն Մասկը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել

Հավաք՝ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջով