42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել: Կնոջ դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով:

Մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի սուր ինֆարկտը: Նշեմ, որ կինը, անձնական հայացքներից ելնելով, չի դիմել առողջության առաջնային պահպանման օղակ կամ որևէ այլ բժշկական կազմակերպություն:

Առողջապահության նախարարությունը կոչ է անում առողջական վիճակին վերաբերող ցանկացած հարցի դեպքում դիմել բժշկի՝ անցանկալի և, երբեմն, աղետալի հետևանքներից խուսափելու համար:

2020 թվականի ընթացքում սա թվով 2-րդ մայրական մահվան դեպքն է՝ կրկին ոչ մանկաբարձական պատճառով»:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան