33 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը՝ ինքնիշխան և ժողովրդավար պետություն կառուցելու ամուր կամքով. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է արել ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ, որում նշված է.
«33 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը՝ ինքնիշխան և ժողովրդավար պետություն կառուցելու ամուր կամքով:
Այսօր, չնայած բազում մարտահրավերներին, ժողովրդավարական սկզբունքներին ու արժեքներին աներկբա հանձնառությամբ, ինչպես նաև համախոհ գործընկերություններ կառուցելու միջոցով մենք շարունակում ենք ընտրած ուղին՝ ապահովելու առավել անվտանգ ու բարգավաճ միջավայր մեր քաղաքացիների, ինչպես նաև կարևոր խաչմերուկում գտնվող մեր տարածաշրջանի համար:
Շնորհավո՜ր անկախության տոնը»։

Related posts

Մարկուս Ռիտերը հետևել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանին տիրող իրավիճակին

Կասեցվել է նաև «Պիցցա Տաշիր»-ի Էջմիածնի մասնաճյուղի գործունեությունը

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին