Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետությանը. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանին` Անկախության օրվա կապակցությամբ:

«Սրտանց շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին` Անկախության տոնի կապակցությամբ: Մենք վստահ ենք, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն է՛լ ավելի կամրապնդի մեր երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև իր նպաստը կբերի Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման գործում»,- ասված է Վրաստանի ԱԳՆ X-ի էջում:

Related posts

Նոյեմբերի 9-14-ը Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները

Կրակովի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

«Զվարթնոց»-ում վայրէջք է կատարել բուլղարական GullivAir ավիաընկերության առաջին ինքնաթիռը՝ ազդարարելով Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթների վերագործարկումը