Սպանություն՝ Չարենցավանի եկեղեցում

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14։02-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է։ Այս մասին Factor TV-ին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Տեղեկությունը փոխանցվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին և Պարեկային ծառայություն։ Ոստիկանությունից հայտնում են նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

Related posts

Մհեր Գրիգորյանը այցելել է Սյունիքի մարզ՝ քննարկելու TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցեր

Սուրեն Պապիկյանը և Չեխիայի առաջին փոխվարչապետը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր

Կառավարության նիստ . ՈՒՂԻՂ