Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ին կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան առանձին շրջաններում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 11-ի ցերեկը, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին և 13-ին սպասվում է անձրև։

Related posts

Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան

Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան

Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին