2025-ի հինգ ամիսների ընթացքում վերականգնված գումարի չափը 3.8 անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթների շրջանակներում 2025 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում վերականգնվել է պատճառված վնասից 3 մլրդ 39 մլն 968 հզր 646 ՀՀ դրամ գումար, որից պետությանը պատճառված վնասի վերականգնումը կազմել է 2 մլրդ 934 մլն 94 հզր 642 ՀՀ դրամ, համայնքներինը՝ 4 մլն 500 հզր ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց պատճառված վնասի վերականգնումը՝ 374 հզր ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Հիշեցնենք, որ 2025 թվականի այս արդյունքը շուրջ 3.8 անգամ գերազանցում է 2024 թվականի ամբողջ տարվա ընթացքում վերականգնված վնասի չափին:

Related posts

Չարենցավանի ոստիկանները կանխել են թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը

Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ

Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորում. սահմանվել է 80-138 հազար դրամ հավելավճար