ՀՀ վարչապետը ցավակցել է Իսպանիայի երկաթուղային վթարի զոհերի հարազատներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների հարազատներին:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իսպանիայի ժողովրդին և կառավարությանը՝ հոկտեմբերի 28-ին Տոլեդոյում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով զոհվածների կապակցությամբ: Համերաշխություն զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին: Հայաստանը կիսում է նրանց վիշտը և ուժ մաղթում»,- գրել է վարչապետը X-ի իր էջում:

Հիշեցնենք՝ Իսպանիայի Տոլեդո նահանգում երկու արագընթաց ուղևորատար գնացքներ են բախվել, ABC-ն հայտնում է 46 զոհի մասին։ Գնացքները բախվել են Մադրիդից Սևիլիա նույն ուղղությամբ երթևեկելիս։ Դրանցից մեկը բախվել է առջևի կանգնած գնացքի հետևի մասին՝ երկու վագոն դուրս բերելով գծերից։ Վթարի պատճառը դեռևս անհայտ է։

 

 

Related posts

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

Հայաստան-Ֆրանսիա համագործակցություն՝ փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է