25-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է. բարեկամները մեղադրում են բժշկական կենտրոնին

Այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 07։00-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Թբիլիսյան խճուղու բնակարաններից մեկից ագոնալ վիճակում թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել երիտասարդ աղջկա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս 25-ամյա Թամարա Ա-ն էր, ում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ արձանագրվել է կենսաբանական մահ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախորդ օրը որովայնի հատվածում ցավեր ունենալու պատճառով Թամարա Ա-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ հետազոտվել է և հայտնել են, որ պաթոլոգիա չի հայտնաբերվել և դուրս են գրել։

Արդեն տանը ցավերը սաստկացել են, ինչի համար 2 անգամ շտապօգնություն է ժամանել, և այսօր հերթական ցավերի պատճառով նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից արդեն ահազանգել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացածի բարեկամները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Ոչ շտապօգնությունն ա մեղավոր, ոչ էլ թիվ 1 համալսարանական հիվանդանոցը։ Էդ ջահել աղջկան, եթե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ստացավ վերաբերվեին ու 2 օր պահեին հիվանդանոցում, չասեին, թե ոչ մի բան չկա, կարող ես գնալ տուն, հիմա էդ ջահել աղջիկը մեզ հետ կլիներ»։

Related posts

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու

Փարաջանովի բացառիկ աշխատանքները Գյումրիում