25 հոգի, 12-ը կանայք են, 5-ը՝ անկուսակցական․ ովքեր են «Եվրադաշինքի» ցուցակում

Գյումրու արտահերթ ընտրությունների մասնակից «Եվրադաշինքի» ցուցակը գլխավորող Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե ովքեր են դաշինքի ցուցակում և քանի հոգի։

«Աշխատավորական թիմը. 25 հոգի, 12-ը կանայք են, 5-ը անկուսակցական են:
Մենք իշխանություն չենք եղել, մենք չենք խաբել, մենք չենք թալանել, է՞լ ինչ կար, հա, մենք չենք զրպարտել այլոց, ինչ կա դա ենք ասել: Ասելու ենք ու անելու ենք:

Նախընտրական ծրագրի ներկայացումը՝ մարտի 15-ին», գրել է Բարսեղյանը:

ԵՎՐԱԴԱՇԻՆՔ
Աշխատավորական թիմը. 25 հոգի, 12-ը կանայք են, 5-ը անկուսակցական են:
Մենք իշխանություն չենք եղել, մենք չենք…

Опубликовано Levon Barseghyan Понедельник, 10 марта 2025 г.

Related posts

Սևանի կողակի վերականգնման ուղղությամբ հաջողություններ ունենք. Հակոբ Սիմիդյան

Էրեբունի փողոցի «Պիցցա Տաշիր»-ում «Կեսար» և «Մայրաքաղաքային» աղցանների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը