Ըմբիշ Լևիկ Միքայելյանը՝ Մ23 տարեկանների ԵԱ-ի չեմպիոն

Հայաստանի մինչև 23 տարեկանների ըմբշամարտի ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ մրցել է Ադրբեջանի ներկայացուցիչ Զեյհուն Ալլահվերդիևի հետ:

Հայ ըմբիշը գերազանցել է ադրբեջանցուն 2:1 հաշվով` դառնալով Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

Related posts

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

ՀՀ-ում պետք է ձևավորվի նոր, պետականակենտրոն ընդդիմություն. Փաշինյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները