Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին. Դատախազություն

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական երկու անձի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին:

Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2025 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել էր, իսկ Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 26-ի որոշմամբ կողմի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Related posts

Վրաստանում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի երկրորդ խոշոր անջատումը

ՀՀ ծանրամարտի երիտասարդների առաջնություն-2026

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան