25 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա»՝ Միացյալ Թագավորությունից

Միացյալ Թագավորության կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի ավելի քան 25 հազար դեղաչափ։
«Մենք համոզված ենք, որ պատվաստումը շարունակում է միակ արդյունավետ գործիքը հանդիսանալ COVID-19 համավարակի դեմ պայքարի, դրա կասեցման և հետևանքների մեղմացման գործում։ Ուստի, շատ ուրախ եմ, որ Միացյալ Թագավորությունն օգնության ձեռք է մեկնել Հայաստանի մեր բարեկամներին՝ որպես ամբողջ աշխարհում համավարակի հաղթահարմանն աջակցելու մեր կառավարության հանձնառության մաս»,- ասել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար` ընդգծելով համավարակի դեմ պայքարին զուգահեռ առողջապահական այլ որոտներում գործակցելու կարևորությունը:
Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու Հայաստանի Հանրապետության առողջապահական գերատեսչության հետ համատեղ աշխատանքները:

 

📍📍 25 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա»` Միացյալ Թագավորությունից

Միացյալ Թագավորության կառավարությունը Հայաստանին է…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Вторник, 22 марта 2022 г.

Related posts

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել