2025-ին 43 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության․ ՆԳՆ

2025 թվականին Ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 8 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 45 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 41 նյութ և եզրակացություն. երեք ծառայողի վերաբերյալ նյութերը քննարկվել են կրկնակի: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձին՝ ոստիկանության 43 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել 2 ծառայողի նկատմամբ՝ «նկատողություն», 11 ծառայողի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» և 30 ծառայողի նկատմամբ՝ «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժերը, իսկ 2 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։
Ներքին գործերի նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր քայլ է թափանցիկության, հանրային հաշվետվողականության և վստահության ամրապնդման գործում։

 

Related posts

«Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրացուց գողացել են 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ կասկածյալը ձերբակալվել է

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը նվազել է

2026 թ. 9 ամսվա տվյալներով ՀՀ բյուջեն գերակատարված է 127 մլրդ դրամի չափով. վարչապետ