2025-ին մենք կարողացել ենք հարկ վճարողներին վերադարձնել 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

Բացի հարկային եկամուտների գրանցած բարձր արդյունքներից՝ շատ կարևոր է խոսել մի քանի առանցքային ցուցանիշների մասին. մասնավորապես, մենք կարողացել ենք զուգահեռ նաև հարկ վճարողներին վերադարձնել 409 մլրդ դրամ: Այդ մասին ասուլիսի ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Դա 4.2 տոկոսով ավելի է անցած տարվա համեմատ: Այստեղ առանձնակի աչքի է ընկնում հիփոթեքի գծով եկամտային հարկի վերադարձը, որը հասել է բավական բարձր ցուցանիշի՝ 95.6 մլրդ դրամի կամ անցած տարվա նկատմամբ 39.4 տոկոսով աճ»,- նշեց նա:

Հաջորդ ցուցանիշը, ըստ Հակոբյանի, որի վրա ուղղակի և անուղղակի ազդեցություն ունի ՊԵԿ-ի գործունեությունը. դա աշխատատեղերն են:

«Ունենք բավական բարձր ցուցանիշներ՝ 823 հազար աշխատատեղ 2025 թվականի վերջի դրությամբ, որը 5.7 տոկոսով ավելի է 2024 թվականից, և կարելի է ասել՝ Կառավարության ամբողջ հորիզոնի համար մոտ 300000 աշխատատեղեր են ստեղծվել: Միջին եկամուտը 401400 դրամ է, որը 6 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշից»,- ասաց Էդուարդ Հակոբյանը:

Related posts

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Քննարկվել է հոկտեմբերին Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Էնդի Բըրնհեմը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնավարումը կսկսի Թրամփին և Զելենսկուն զանգերով. BBC