Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակվում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ զրույցում նշել է, որ ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված նոր նախագիծ է քննարկվում:

Մանրամասնելով նա նշել է, որ ներկա պահին նախագիծը դեռ քննարկման փուլում է, էությունը հետևյալն է՝ վարչական և քաղաքացիական պատասխանատվություն ատելության խոսքի նկատմամբ:

Ըստ Գալյանի՝ իրավասու մարմինը պետք է հայտնաբերի ատելության խոսքն ու վարչական պատասխանատվություն կիրառի: Խոսքը նաև ֆեյք օգտատերերի մասին է, իսկ տուգանքի չափի մասով դեռ որոշում չկա, քանի-որ նախագիծը ամփոփված չէ:

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ