2024-ին վարույթ է հարուցվել բենզին իրացնող 4 խոշոր ընկերության նկատմամբ. ավելի քան 1 մլրդ դրամ տուգանք է կիրառվել

2024 թվականին հակամրցակցային համաձայնության հատկանիշներով վարույթ է հարուցվել բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների նկատմամբ, որի արդյունքում ընդհանուր ավելի քան 1 մլրդ դրամ տուգանք է կիրառվել։ Այդ մասին ասել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը 2024 թվականի գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ:

նա նաև նշել է, որ ընկերությունները ընդհանուր առմամբ գները փոփոխել են նույնանման՝ անկախ այն հանգամանքից, որ նրանց ծախսերը միմյանցից էականորեն տարբերվել են։

Բենզինի և դիզելային վառելքի շուկան նաև ընդգրկված է եղել 2024 թվականին իրականացված ոլորտային ուսումնասիրությունների ցանկում։

Related posts

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետի նկատմամբ

1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան