2024-ին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ. Դատախազության գործունեության մասին հաղորդում

2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 9830 քրեական գործ՝ 10.691 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 5080 գործ՝ 5485 անձի վերաբերյալ, 2022 թվականին՝ 3208 գործ՝ 3690 անձի վերաբերյալ): Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Այսպիսով, համաձայն Դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդման՝ 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 4750-ով կամ 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին:

2024 թվականին դատարաններում քննված և ավարտված` 10 հազար 691 անձի վերաբերյալ 9830 քրեական գործից 7155-ը կամ 72.8%-ը եղել է ոչ մեծ ծանրության, 1612-ը կամ 16.4%-ը՝ միջին ծանրության, 914-ը կամ 9.3%-ը՝ ծանր և 149-ը կամ 1.5%-ը՝ առանձնապես ծանր: Նշված քրեական գործերից 8660-ով դատապարտվել է 9224 անձ (2023 թվականին՝ 4163 գործով՝ 4419 անձ, 2022 թվականին՝ 2387 գործով՝ 2721 անձ): Նշված անձանցից 6650-ը (2023 թվականին՝ 2858) կամ 72.1%-ը դատապարտվել են ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարելու համար, 1424-ը (2023 թվականին՝ 877) կամ 15.4%-ը՝ միջին ծանրության հանցագործություն կատարելու համար, 995-ը (2023 թվականին՝ 600) կամ 10.8%-ը՝ ծանր հանցագործություն կատարելու համար, 155-ը (2023 թվականին՝ 84) կամ 1.7%-ը՝ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար: 61 քրեական գործով 62 անձի նկատմամբ Քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի կարգով կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց (2023 թվականին՝ 43 քրեական գործով՝ 44 անձի նկատմամբ, 2022 թվականին՝ 28 քրեական գործով՝ 29 անձի նկատմամբ):

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել